«Փենթագոնը Գրենլանդիա ներխուժման ծրագիր պատրաստելու առաջադրանք չի ստացել»․ #NYT

Փենթագոնը դեռևս առաջադրանք չի ստացել սկսել Գրենլանդիա ներխուժելու ծրագրի նախապատրաստումը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Փենթագոնի պաշտոնյաները և բարձրաստիճան հրամանատարները դժգոհ են Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու մասին հայտարարություններից։ Նրանք կարծում են, որ նման գործողությունները սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը:

ԱՊՀ–ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ–ն` Մոլդովայի իշխանության քայլերի մասին

https://arm.sputniknews.ru/20260121/aphic-durs-galy-zhamanak-kpahanji-rd-agnn-mvoldvovaji-ishkhanutjan-qajleri-masin-97972437.html ԱՊՀ–ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ–ն` Մոլդովայի իշխանության քայլերի մասին ԱՊՀ–ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ–ն` Մոլդովայի իշխանության քայլերի մասին Sputnik Արմենիա Մոլդովան շարունակում է մնալ մոտ 200 միջազգային պայմանագրերի մասնակից, որոնք առնչվում են միջպետական հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներին։ 21.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-21T14:53+0400 2026-01-21T14:53+0400 2026-01-21T14:54+0400 ռուսաստան մոլդովա անկախ պետությունների համագործակցություն (ապհ) մարիա … Read more

Ինչ էր վճռել 2013թ-ին առաջին ատյանի դատարանը գործով, որով հայցվորը բարձրաձայնել է կարգալույծ լինելու հանգամանքը և դրա ազդեցությունը աշխատանքից զրկվելու վրա (հայցը բերվել էր ընդդեմ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետի /և իշխող ուժի/ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առճակատման արդյունքում ստիպված եղանք խորացնել կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ մասնագիտական գիտելիքը։Այս դեպքում խոսքը գնում է կրոնական կազմակերպություններում ծառայող հոգևոր սպասավորների և որոշակի հաստիքներում աշխատող անձանց պաշտոնին նշանակելու/ազատելու հարցերին։Այս առումով առկա է ոչ միայն … Read more

Եգիպտոսը համաձայնել է միանալ Խաղաղության խորհրդին

Եգիպտոսն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն, ասվում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եգիպտոսի նախագահ Աբել Ֆաթթահ աս-Սիսիին ուղղված հրավերը ՝ միանալու Խաղաղության խորհրդին և հայտարարում է այդ առաջարկի ընդունման … Read more

Թրամփի «հաղթանակների» ցանկում ներառվել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդությունը

21 հունվարի 2026 – 14:51 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 365-րդ օրվա կապակցությամբ Սպիտակ տունը հրապարակել է «365 հաղթանակ» վերտառությամբ ցուցակը, որում ամփոփվել են նրա պաշտոնավարման առաջին տարվա կարևոր ձեռքբերումները։ 143-րդը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, որում, ինչպես նշվում է, Թրամփն անձամբ է հանդես եկել որպես միջնորդ: Նշվում է, որ … Read more

«La Vie en Rose». ֆրանսահայ երգիչ Հակոբը համերգով հանդես կգա Երևանում – Նորություններ 21.01.2026

Հակոբը ֆրանսահայ երգիչ և երաժիշտ է, ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, որտեղ էլ ձևավորվել է նրա արվեստական ինքնությունը։ Նրա ուղին կառուցվել է ֆրանսիական երգի, բեմի և կենդանի երաժշտության շուրջ՝ միաժամանակ պահպանելով խոր կապը իր հայկական արմատների հետ։ Լայն հանրությանը Հակոբը հայտնի դարձավ «Prodiges» և «The Voice France» հեռուստածրագրերի միջոցով, սակայն նրա կարիերան վաղուց շարունակվում է … Read more

ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար

«Ճշմարտության հետքերով, արդարության հետևից». Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցին հիշատակի հավաք է անցկացվել Ստամբուլում՝ Ակօս շաբաթաթերթի նախկին խմբագրատան առաջ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար, արձանագրել են ներկաները, կարևոր համարել ազատության, արդարության և հավասարության համար նրա պայքարը շարունակելը: Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին – Նորություններ 21.01.2026

Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան): Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 … Read more

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Հունվարի 21-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նշված փոփոխությունների համաձայն՝ սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից 1-ական տարով հետաձգվել է մրցակցային շուկա սպառողների համար սահմանված պարտադիր մուտքի ժամկետները։ Կատարված փոփոխությունները միտված են բաշխողի կողմից մեծաքանակ հաշվիչների փոխարինման գործընթացի, ինչպես նաև նշված հաշվիչների շուկայի կառավարման … Read more