21 հունվարի 2026 – 14:51 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 365-րդ օրվա կապակցությամբ Սպիտակ տունը հրապարակել է «365 հաղթանակ» վերտառությամբ ցուցակը, որում ամփոփվել են նրա պաշտոնավարման առաջին տարվա կարևոր ձեռքբերումները։ 143-րդը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, որում, ինչպես նշվում է, Թրամփն անձամբ է հանդես եկել որպես միջնորդ:
Նշվում է, որ Թրամփը երկրորդ ժամկետում իր պաշտոնավարման առաջին տարին դարձրել է արդի պատմության մեջ ամենաարդյունավետներից մեկը։
«Նախագահ Թրամփն առաջնահերթությունը տվել է Ամերիկային աներևակայելի համառությամբ և սա միայն սկիզբն է»,-ասվում է նախաբանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանի յուրաքանչյուր հակամարտության համար, որը կարողացել է կարգավորել իր պաշտոնավարման ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ:DW-ի գնահատմամբ՝ միակ հակամարտությունը, որի կարգավորման հարցում Թրամփի վարչակազմը կարող է իրական ձեռքբերում արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: