Թրամփը Մադուրոյին մեղադրել է «նարկոահաբեկչության» համար
Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ իրականացվող «նարկոահաբեկչության» համար․ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև ասել է, որ Կարաքասում իրականացված ԱՄՆ ռազմական գործողությունը աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։