Սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված երեխաներ․ կրթական համակարգի չլուծված խնդիրները․ «Դպրություն»

Մարդու իրավունքների պաշտպանը 2025-2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Արձանագրվել են խնդիրներ միանգամից երկրորդ դասարանում ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման՝ մասնավորապես երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի և երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված: Խնդիրներ են … Read more

ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա. Հայկ Մամիջանյան

Tert.am-ը գրում է. Եթե գնանք այն տարբերակով, որ այդ 1 մլրդ դոլարը Հայաստանը պետք է ներդնի, ապա մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիները, վճարելու ենք 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» … Read more

1 միլիարդ դոլարն ո՞ւմ հաշվին են վճարելու. Կառավարությունը գրավոր ընթացակարգով է հավանություն տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը

Օրերս Նիկոլ Փաշինյանը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, և «սիրով» ընդունել  այն: Ինչպես նշել էր Փաշինյանի խոսնակը՝ «վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»: Ի դեպ, Խաղաղութան խորհրդի մշտական անդամություն ստանալու համար պետք է վճարել 1 միլիարդ դոլար: Սա, թերևս, ամենաթանկ անդամավճարն է մարդկության պատմության ընթացքում: Որևէ երկիր, … Read more

Տարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ

 Քաղաքականություն 22 Հունվար, 2026 12:55 Հայ առաքելական եկեղեցու Մասսյացոտնի թեմի շուրջ տարօրինակ և ապօրինի գործողությունները շարունակվում են։ Միայն մեկ քահանայի հետ կապված միջադեպն արդեն իսկ վկայում է փաշինյանական իշխանության՝ ամեն գնով ապօրինությունների գնալու ցանկության մասին։ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես … Read more

Պաշտոնյաներից մեկի զանգն ու միայնակ կնոջ ամուսինը. Թորոսյանն ուշագրավ դեպք է պատմել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր գործընկերներից մեկի՝ բարձրաստիճան պաշտոնյայի հետ տեղի ունեցած մի դեպք, որը և՛ զավեշտալի է, և՛ խորը մտահոգության տեղիք տվող: Թորոսյանը պատմել է, որ պաշտոնյային տեղեկացրել են միայնակ մի կնոջ սոցիալական բարդ խնդիրների մասին: Պաշտոնյան զանգահարել է, հեռախոսից այն կողմ նրան ներկայացրել … Read more

«Կարո՞ղ է մի օր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակները միացնի իրար»․ Հայկ Մամիջանյան

«Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի իրար»,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքն է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ «Կարո՞ղ է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք իրար․ նույն տրամաբանությունն է։ Սիրելի քաղաքացիներ, օքե՞յ եք, որ մեր էներգետիկ համակարգի՝ … Read more

Կգա ժամանակը, երբ Կիևը ստիպված կլինի որոշումներ կայացնել․ Պեսկով

Ուկրաինայի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը, բայց եկել է ժամանակը, որ նրանք որոշումներ կայացնեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռեժիմը շարունակում է իր քաղաքականությունը, բայց եկել է ժամանակը, որ ռեժիմը համապատասխան որոշումներ կայացնի և պատասխանատվություն կրի», – լրագրողներին ասել է Պեսկովը։