Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչները հիմնազուրկ են համարում փոփոխված հայցապահանջի որոշ կետեր․ հայցվորը կրկին հստակ տվյալներ չներկայացրեց
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, նախագահությամբ Լիլի Դրմեյանի, հունվարի 9-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ … Read more