ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու դատախազի է ազատել պաշտոնից։ Հունվարի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից։ Պաշտոնից ազատման համար հիմք է հանդիսացել Արման Բաղդասարյանի դիմումը։
Մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել է Երևանի դատախազության ավագ դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանը։ Նա պաշտոնից կազատվի հունվարի 9-ին։ Պաշտոնից ազատման համար հիմք է հանդիսացել Արմեն Բեգլարյանի դիմումը։
Հիշեցնենք, որ Արմեն Բեգլարյանը հայտնի է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով։
Հասմիկ Սարգսյան
—00—ՄԱ