«Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները փորձում են համոզել Թրամփին չհարվածել Իրանին». #NYT | ՄԱՄՈՒԼ.ամ

Մերձավոր Արևելքում Վաշինգ2ոնի դաշնակիցները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական հարված չհասցնել Իրանին՝ տարածաշրջանը ավելի լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշելուց խուսափելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նշվում է, որ ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակիցները մի քանի շաբաթ շարունակ աշխատում են լարվածության նվազեցման և Իսլամական Հանրապետության դեմ հարվածը կանխելու ուղղությամբ։ Ավելի վաղ, ԱՄՆ … Read more

ԵՄ ինտեգրման տեսլականը հասարակական ընտրություն է. Միրզոյան – CIVILNET

Եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Անցյալ գարնանը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկնարկեց Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը։ Կառավարության և Ազգային ժողովի աջակցությունն ընդգծում է, որ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես … Read more

Ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին. կան զոհեր

Անցած գիշեր ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ Ըստ նրա, կա երեք զոհ, մեկ վիրավոր: Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները քաղաքին եղել են կեսգիշերի մոտ։ Վնասվել են տներ: Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության … Read more

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը պարզապես աշխատանքի հնարավորություն չէ․ սա առաքելություն է

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը պարզապես աշխատանքի հնարավորություն չէ․ սա առաքելություն է՝ լինել պետության, օրենքի և յուրաքանչյուր քաղաքացու կողքին ամեն օր, ամեն իրավիճակում։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց … Read more

Իշխանությունը որոշել է 44-օրա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց … Read more

ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում. «Հրապարակ» – 5tv

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու … Read more

Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Օրերս Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանի հարազատներն այսօր առաջին անգամ հնարավորություն են ունեցել Նուբարաշեի հոգեկան առողջության կենտրոնում տեսակցել նրան: NEWS.am-ի հետ զրույցում նրա ազգականը` Լիլիթ Սարդարյանը պատմեց, որ Սլավիկը տեսակցության ժամանակ հարազատների հետ չի զրուցել, միայն քրոջ անունն է տվել: «Դժվարությամբ է քայլում, իրեն շատ թույլ է զգում: Բժիշկներն ասել … Read more

Ռուբիոն հաստատել է, որ ուկրաինական կարգավորման հարցում տարածքային հարցը դեռ լուծված չէ

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացում քննարկվող տարածքների հարցը դեռ մնում է չլուծված, Կոնգրեսի Սենատում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում է Interfax-ը: «Սա այն սահմանն է, որը մենք դեռ պետք է անցնենք, դա դեռ բաց է։ Բայց, ամեն դեպքում մեզ հաջողվել է թեմաների փաթեթը հասցնել մեկ ամբողջականի», – ասել է նա։ Ռուբիոյի խոսքով՝ … Read more

Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական … Read more