ԵՄ ինտեգրման տեսլականը հասարակական ընտրություն է. Միրզոյան – CIVILNET

Եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Անցյալ գարնանը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկնարկեց Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը։ Կառավարության և Ազգային ժողովի աջակցությունն ընդգծում է, որ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Սա արտահայտում է հայ ժողովրդի ժողովրդավարական կամքն՝ ապահովելու մեր ապագան եվրոպական ազգերի ընտանիքում՝ որպես մեր արժեքների և ինքնության իսկական արտացոլում։ Մեկ այլ կարևոր հանգրվան գրանցվեց նախորդ դեկտեմբերին, երբ Բրյուսելում ընդունվեց Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, […]

Leave a Comment