«Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները փորձում են համոզել Թրամփին չհարվածել Իրանին». #NYT | ՄԱՄՈՒԼ.ամ

Մերձավոր Արևելքում Վաշինգ2ոնի դաշնակիցները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական հարված չհասցնել Իրանին՝ տարածաշրջանը ավելի լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշելուց խուսափելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Նշվում է, որ ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակիցները մի քանի շաբաթ շարունակ աշխատում են լարվածության նվազեցման և Իսլամական Հանրապետության դեմ հարվածը կանխելու ուղղությամբ։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ևս մեկ նավատորմ է մոտենում Իրանին։

Leave a Comment