Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել … Read more

Էներգախնայողություն և արևային լուծումներ՝ աջակցություն կին գլխավոր ունեցող ընտանիքներին – CIVILNET

Հրապարակվում է որպես գովազդ SAFER նախաձեռնության մեկնարկ. էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների խթանում Հայաստանում խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների համար Հունվարի 30-ին DSIK Armenia-ն պաշտոնապես մեկնարկեց «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնությունը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից … Read more

ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 2-ին, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ «Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ … Read more

Ովքե՞ր են հաղթել «Գրեմմի-2026»-ում. քաղաքականացված մրցանակաբաշխության լուսանկարները

https://arm.sputniknews.ru/20260202/vovqer-en-haghtel-gremmi-2026-um-qaghaqakanacvats-mrcanakabashkhutjan-lusankarnery-98303093.html Ովքե՞ր են հաղթել «Գրեմմի-2026»-ում. քաղաքականացված մրցանակաբաշխության լուսանկարները Ովքե՞ր են հաղթել «Գրեմմի-2026»-ում. քաղաքականացված մրցանակաբաշխության լուսանկարները Sputnik Արմենիա Ամենաշատ մրցանակները ստացել է ռեփեր Քենդրիկ Լամարը։ 02.02.2026, Sputnik Արմենիա 2026-02-02T12:50+0400 2026-02-02T12:50+0400 2026-02-02T12:50+0400 լուսանկարներ լուսանկար ֆոտոշարք «գրեմմի» մրցանակ շեր մրցանակաբաշխություն երաժշտություն https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98301758_0:0:2499:1406_1920x0_80_0_0_7980ce39b4c7f5e1c06fe01234e36ddd.jpg.webp Երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը` «Գրեմմի 2026»–ն այս տարի առանձնացել է քաղաքական հայտարարություններով։ Այս մասին հայտնում է … Read more

Քարդաշյանի և Հեմիլթոնի «գաղտնի» սիրավեպը ուշադրության կենտրոնում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում իր նոր հնարավոր սիրավեպի պատճառով։ Բրիտական հայտնի պարբերականները գրում են, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկյան աստղն իր անձնական ինքնաթիռով հատուկ ուղևորվել է Բրիտանիա՝ մրցարշավորդի հետ ռոմանտիկ հանգիստ անցկացնելու … Read more

Դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Շահրամանյանը պահանջում էր «Հայոց պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը, որպես ԼՂՀ նախագահ, ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր: Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը հաստատել … Read more

Ձերբակալություններ Գյումրիում․ «Թելեգրամով» թմրանյութի առուվաճառքից օգտվողների թիվն ավելանում է

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները երեք օր առաջ՝ գիշերը ժամը 02․10-ին ձերբակալել են 36 և 34-ամյա երկու տղամարդու։ Նրանցից մեկը ՍՊԸ-ի տնօրեն է։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու ու պատրաստելու հիմնավոր կասկածանքով կանգնեցրել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան՝ ձերբակալելով ու ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխելով թե՛ վարորդին և թե՛ ուղևորին, ավտոմեքենան էլ … Read more

«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը կդառնան ոչնչացման օրինական թիրախ». Մեդվեդև

Եթե ​​ՆԱՏՕ-ի երկրների զորքերը տեղակայվեն Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի համար ոչնչացման օրինական թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ТАСС-ին, Reuters-ին и Wargonzo-ին տված հարցազրույցում: «Ի՞նչ երաշխիքի մասին կարող ենք խոսել, եթե մեզ համար ոչ բարեկամ պետությունների՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օտարերկրյա զորակազմը տեղակայվի նման պետության տարածքում»,- նշել է Մեդվեդևը։ Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցը

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները նահանջում են․ ՀՎԿԱԿ – CIVILNET

2026-ի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,5 անգամ, իսկ նախորդ՝ 2025-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2,8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80,3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը … Read more