Հրապարակվում է որպես գովազդ SAFER նախաձեռնության մեկնարկ. էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների խթանում Հայաստանում խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների համար Հունվարի 30-ին DSIK Armenia-ն պաշտոնապես մեկնարկեց «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնությունը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվելու է ՀՀ չորս մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում և ուղղված է աջակցելու նշված մարզերում խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսություններին՝ ներդրումներ կատարելու […]