2026-ի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,5 անգամ, իսկ նախորդ՝ 2025-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2,8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80,3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։ ՀՎԿԱԿ-ը հորդորում է. • խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ երույթներով հիվանդների հետ շփումից, • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին […]