Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ վերադարձնում ադրբեջանցի զինծառայողներին. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով համացանցում և ԶԼՄ-ներում մեծ արձագանք ստացած տեղեկությանը, թե ադրբեջանական զինծառայողները Սև լճի հատվածում ստուգում են հայ զինվորներին, հայտարարեց, որ իրավիճակը նոր չէ և սկիզբ է առել դեռևս 2021 թվականի մայիսին։ Նրա խոսքով, հայկական կողմն ունի երկու ընտրություն՝ կամ լքել դիրքը, կամ անցնել … Read more

«Տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են, քան բանտային պայմաններում». Արմեն Ֆերոյան

«Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան բանտային պայմաններում: Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տային կամ աղջկան, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել: Բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է»,- ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արմեն … Read more

Հայտնի է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների օրը

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին: Շուրջ 16 տարի իշխող Վիկտոր Օրբանի կուսակցությանը մնացել է 3 ամիս, որպեսզի բեկի նախընտրական արշավի ընթացքը, որի արդյունքում նա կարող է հայտնվել ընդդիմության մեջ: Օրբանի Ֆիդես կուսակցությունը, որը իշխանության գլուխ է չորս խորհրդարանական ժամկետ, հարցումների մեծ մասում զիջում է կուսակցության նախկին անդամ Պետեր Մագյարի կողմից հիմնադրված «Տիսա» (Հարգանք … Read more

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը – CIVILNET

2026-ի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նշվում է, որ սոցփաթեթի շահառուն կարող է նաև … Read more

Բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է Երևան-Մեղրի ճանապարհին

13 հունվարի 2026 – 17:22 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 13-ին՝ ժամը 10:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով կանգ է առել, ինչի հետևանքով երթևեկությունը դադարել է մի ուղղությամբ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ պահանջվել է փրկարարների միջամտությունը։ Դեպքի վայր է … Read more

Սա պատերազմ է. պատերազմում զոհեր լինում են. Ռեզա Փահլավի

Սա պատերազմ է, և պատերազմում զոհեր լինում են,- այս մասին հայտարարել է Իրանի թագաժառանգ  Ռեզա Փահլավին՝ հաղորդավարի հարցին պատասխանելիս՝ արդյոք նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար: Նրա խոսքով՝ մահվան ցուցանիշը նվազեցնելու համար պետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար: «Ես չեմ մարդկանց խնդրել դուրս գալ փողոցներ և կռվել ռեժիմի … Read more

ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում չի իրականացրել. Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել, ասել է Պապիկյանը ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն տեղեկություններին, թե ՀՀ ԶՈՒ-ն կատարել է նոր համազգեստի ամբողջական գնում։ Նրա խոսքով, շատ է խոսվում նոր համազգեստի անցման մասին, այդ թվում նաև քննադատություններ են հանրային … Read more