2026-ի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նշվում է, որ սոցփաթեթի շահառուն կարող է նաև իր սոցփաթեթի միջոցներից վճարել իրեն փոխկապակցված անձի (հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ) ապահովագրավճարը։ Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա միջոցները կարող է կանխիկացնել՝ նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների […]