
«Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան բանտային պայմաններում: Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տային կամ աղջկան, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել: Բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է»,- ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը պայմանավորված էր զուտ իրավական այն գործիքակազմով, որ դատական չորս ատյաններում արդեն իսկ ամրագրել էին, որ առողջական վիճակին չհետևելը, լուծումներ չտալը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար: