«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա Ղազարյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  «2026-ի առաջին ամիսն աննկատ թռավ: Մինչև մենք խառն ենք ու տվայտվում ենք՝ օրերը գնում են… Ու տենց շուտով կարձանագրենք, որ 2026-ը մոտեցավ ավարտին: Այստեղից հետևություն. յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը»,- ինստագրամյան իր էջում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը:  Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի Պաշտպանութեան Նախարարը Ընդունեց Հնդկաստանի Բանակի Ընդհանուր Հրամանատարը

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան ընդունած է Հնդկաստանի զինուած ուժերու պաշտպանութեան ընդհանուր հրամանատար զօր. Անիլ Չաուհանը: Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան համաձայն, Չաուհան յայտնած է Հնդկաստանի զինուած ուժերու պատրաստակամութիւնը` շարունակելու համագործակցութեան զարգացումը առկայ ուղղութիւններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող նոր ուղղութիւններ: Պապիկեան բարձր գնահատած պաշտպանութեան բնագաւառին մէջ Հայաստան-Հնդկաստան համագործակցութեան ներկայիս մակարդակը` կարեւոր նկատելով փոխադարձ գործակցութեան ծրագիրներու կանոնաւոր … Read more

«Մինչեւ Հայաստանի Մէջ Յունիսին Նախատեսուած Ընտրութիւնները, Մենք Կրնանք Խաղաղութեան Պայմանագիր Կնքել» Կ՛ըսէ Հասանկիւլիեւ

Մինչեւ Հայաստանի մէջ հերթական ընտրութիւնները, այսինքն` մինչեւ այս տարուան յունիսը, մենք կրնանք խաղաղութեան պայմանագիր կնքել: Այս մասին Ազրպէյճանի խորհրդարանի նիստի ընթացքին յայտարարած է Ազրպէյճանի երեսփոխան Կուտրաթ Հասանկիւլիեւ: Անոր համաձայն, ատոր համար Հայաստան պէտք է պարտաւորութիւն ստանձնէ, որ իր նոր սահմանադրութեան մէջ Ազրպէյճանի նկատմամբ «տարածքային պահանջներ» պիտի չըլլան: «Մեր օրէնսդրութեան համաձայն, Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ պատերազմը … Read more

Պասքեթպոլ. ՀՄԸՄ Պարտուեցաւ Էն.Էս.Էյ.Էն` 104-94 Արդիւնքով

Երէկ Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն գծով ՀՄԸՄ-ի տղոց խումբը չկրցաւ զսպել Էն. Էս. Էյ.ի օտար մարզիկները եւ կրեց իր 7-րդ պարտութիւնը 16 մրցումներու ընթացքին: Մրցումի սկիզբէն Էն. Էս. Էյ. 22-18 յառաջացաւ եւ մինչեւ կիսախաղ 54-43 արդիւնքով կը յաղթէր: ՀՄԸՄ Բ. կիսախաղին աւելի լաւ էր եւ 31 կէտեր նշանակեց` ստանալով 22 կէտ եւ … Read more

«Էն.Պի.Էյ.» 10 Մրցումներ Երէկ. Ճերըթ Էլըն Մրցանիշ Իրագործեց

Երէկ «Էն. Պի. Էյ.»-ի մրցումներուն գծով 10 ճակատումներ կային: Օրուան աստղ ընտրուեցաւ Քլիվլենտ Քեվելիրզի սենթըր Ճերըթ Էլըն, որ դարձաւ «Էն. Պի. Էյ.»-ի պատմութեան առաջին մարզիկը, որ 30 վայրկեաններու ընթացքին 40-է աւելի կէտեր նշանակեց, 15-է աւելի ռիպաունտ եւ 5-է աւելի էսիսթ` Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզի դէմ մրցումին: Քլիվլենտ, որմէ կը բացակայէին Տենիս Շրոտըր, Մաքս Սթրաս, Տարիըս Կարլենտ … Read more

Սերխիօ Ռամոս Բռնցքամարտի Մենամարտ Պիտի Ունենայ

Ռէալ Մատրիտի նախկին խմբապետ Սերխիօ Ռամոս բռնցքամարտի մենամարտ պիտի ունենայ, ինչպէս յայտնեց «Տէյլի Սփորթ»: «Միսֆիթց Պոքսինկ» բռնցքամարտի երեկոն տեղի պիտի ունենայ 22 օգոստոսին, Տոհայի մէջ: Մատրիտեան ակումբի նախկին յետսապահի մրցակիցը պիտի ըլլայ խառն մենամարտերու («Էմ.Էմ.Էյ.») եւ քիք պոքսինկ ամերիկացի յայտնի մարտիկներէն Էնտրու Թէյթ: Կը նախատեսուի, որ մենամարտը 6 ռաունտերէ բաղկանայ: Սերխիօ Ռամոս հանդէս կու գայ … Read more

«Սերի Ա.» Ինթեր Միլան, Նափոլի Եւ Եուվենթուս Յաղթեցին

Իտալիոյ  ախոյեանութեան` «Սերի Ա.»-ի 23-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Ինթեր Միլան 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Քրեմոնեզէն, այս վերջինիս դաշտին վրայ: Լաութարօ Մարթինես եւ Փիոթր Զելենսքի նշանակեցին Ինթերի կոլերը: 60-րդ վայրկեանին դաշտ ներկայացաւ Հայաստանի ազգային խումբի նախկին խմբապետ Հենրիխ Մխիթարեան, որ գեղեցիկ առիթ մը ստեղծեց Տիմարքոյի համար, որուն ռմբային հարուածը մեծ քառակուսիի սահմանէն յետսապահի մը … Read more

Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում՝ իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու, որովհետև ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են՝ սպառողական և հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1% և 26.3%-ով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ ՀՀ … Read more

«Փրեմիեր Լիկ». Եունայթըտ Յաղթեց, Սիթի Չկրցաւ Յաղթել Լոնտոնի Մէջ

Կիրակի գիշեր, «Փրեմիեր լիկ»-ի 24-րդ հանգրուանի մրցումներուն գծով Մանչեսթըր Եունայթըտ 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք Ֆուլհամի դէմ մրցումին, 2 կոլ ստացաւ մրցումի վերջին 5 վայրկեաններուն, բայց 94-րդ վայրկեանին կրցաւ 3-րդ կոլ մըն ալ նշանակել եւ յաղթել յաջորդական իր 3-րդ մրցումը Մայքըլ Քարիքի հետ: Անցեալ 17 յունուարէն ի վեր Եունայթըտ կրցաւ յաղթել Մանչեսթըր Սիթիին (2-0), Արսենալին (2-3) … Read more

Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա Ղահրամանյան

Մարիաննա Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։