Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է տեղադրել

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Խաչանովը Ինստագրամի իր էջում  հրապարակումով անդրադարձել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին` տեղադրելով հրապարակում, որում գրված է. «Պաշտպանական կողմը տեղեկացրել է կալանքի հետևանքների մասին. Covid և թոքաբորբ»: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը գրել էր, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, քրեակատարողական հիմնարկում հիվանդացել … Read more

ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական … Read more

Aurora News | Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դուրս գալով այսօր Բաքվի գերությունից վերադարձած և հիվանդանոց տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի մոտից։ «Այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։ Գիտենք, որ նա ուներ սրտային քրոնիկ վիճակ, այդպիսով մենք պետք … Read more

Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին – CIVILNET

Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանն այժմ հետազոտվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանին այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեսակցեցի Վագիֆին, ասաց, որ լավ է, ուրախ է, քանի որ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Նա այս պահին հետազոտվում է։ Գիտենք, որ Վագիֆը ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և … Read more

Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: Անդրադառնալով թեմային, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդդիմությունից քանի՞սը ուրախացան գերիների վերադարձով, … Read more

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անգուլոն հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցկացրել ՄՅՈւ-ում

14 Հունվար, 2026 22:00 Սպորտ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն Ինդոնեզիայի առաջնությունում արդեն հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցկացրել Մալյուտ Յունայթեդ ակումբի կազմում: Տրանսֆերմարկտի տվյալներով՝ սա ակումբի պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է: առաջին տեղում է Ֆրետս Բուտուանը՝ 51 խաղ, իսկ խաղային րոպեներով Անգուլոն ակնհայտ առաջատարն է:

Ովքեր են Իրանում ղեկավարում բողոքի ակցիաները. ամերիկյան Polymarket-ը խաղադրույքներ է ընդունում Այաթոլլա Խամենեիի հեռանալու և «ռեժիմի անկման» ժամկետների վրա

Իրանում արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ընթանում են լայնածավալ բողոքի ցույցեր, որոնք սկսվել են Իսլամական Հանրապետությունում խորը տնտեսական ճգնաժամի խորապատկերին: Տարեվերջին գնաճը հասել է տարեկան 42,2 տոկոսի, ազգային արժույթը՝ իրանական ռիալը, թուլացել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 1 դոլարի դիմաց՝ 1,42 մլն դոլար: Ընդ որում, նոյեմբերին Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել դրա դենոմինացիայի … Read more

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, հայտնել են Պետդեպարտամենտից։ Ըստ Պետդեպարտամենտի հուշագրի, հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել դիմումները գործող օրենքի համապատասխան, մինչ վերանայվում են վիզաների ստուգման ընթացակարգերը։ Կասեցումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով։ Այլ մանրամասներ չեն հաղորրդվում։ Նոյեմբերին ԱՄՆ նախագահը խոստացել էր … Read more

«Իր խոսքերն են, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին

Պինդ, լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վագիֆ Խաչատրյանին տեսակցելուց հետո։ «Գիտենք, որ ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման … Read more