Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն Ինդոնեզիայի առաջնությունում արդեն հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցկացրել Մալյուտ Յունայթեդ ակումբի կազմում:
Տրանսֆերմարկտի տվյալներով՝ սա ակումբի պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է: առաջին տեղում է Ֆրետս Բուտուանը՝ 51 խաղ, իսկ խաղային րոպեներով Անգուլոն ակնհայտ առաջատարն է: