Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին:   ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:    

Նոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, ինչպես նաև՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ։ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար … Read more

ՀՀ-ում նախորդ շաբաթվա համեմատ 1.5 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության մակարդակը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․   2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Նշվում է, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ … Read more

Օտարերկրացին օդային ճանապարհով ՀՀ է բերել 845 գրամ կոկաին

2 փետրվարի 2026 – 15:24 AMT PanARMENIAN.Net – ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջերս ստացել է տեղեկություն Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ի մասին, ով հնարավոր է Հայաստան մաքսանենգ եղանակով թմրամիջոց է տեղափոխել։ Իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ռ․Դ․-ն նույն օրը ժամանել է Վիեննա-Երևան չվերթով ու կանգ առել Երևանի հյուրանոցներից մեկում։ Որոնողական գործողությունների … Read more

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը: Նրանք քննարկվել … Read more

Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը` Աբու Դաբիում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ «Անվտանգության հարցերով խմբի երկրորդ հանդիպումը նախատեսված էր անցյալ կիրակի, բայց պահանջվեցին լրացուցիչ հստակեցումներ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին եռակողմ հանդիպումը։

«Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր մեղադրյալի աթոռին կլինեի՞ք»․ հարց Ավետիս Առաքելյանին

«Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր մեղադրյալի աթոռին կլինեի՞ք»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողը հարց ուղղեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, ով Վարդան Ղուկասյանի փեսան է։ «Ոչ»,- պատասխանեց Առաքելյանը՝ հավելելով,- ոչ մի իշխանության ընթացքում ոչ մեկի հանդեպ այսպիսի ռեպրեսիաներ և հետապնդումներ չեն եղել, ինչպես այս իշխանության ժամանակ»։ «Ստացվում է՝ ձեզ պատժում են Ղուկասյանի փեսան լինելու … Read more

Պեսկովը առողջ է որակել ԵՄ-ի հետ երկխոսության վերսկսումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առողջ է որակել Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսությանը վերադառնալու հնարավորությունը: «Եվ եթե հիմա ահա այսպիսի առողջ միտքը սկսում է վերադառնալ, ապա մենք դա կարող ենք միայն ողջունել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպան Մոսկվային դիմել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև ուղիղ կապի ուղի հաստատելու … Read more