«Հիմնական խնդիրը ոչ թե Գրենլանդիան է, այլ Ուկրաինան»․ Ռյուտե ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հիմնական խնդիրը ոչ թե Գրենլանդիան է, այլ Ուկրաինան։ Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում եվրոպական անվտանգությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Եվ հենց հիմա, մինչ մենք խոսում ենք, ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք գիտենք, որ Կիևում այժմ -20 աստիճան է։ Մենք … Read more

Սիրիայի դեմոկրատական ուժերի դերը «մեծ մասամբ սպառվել է» ԴԱԻՇ-ի ի հայտ գալուց հետո․ Բարաք

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի դերը որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման (ԴԱԻՇ) դեմ պայքարի հիմնական ուժ, մեծ մասամբ սպառվել է», հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը X-ում։ Ըստ Բարաքի՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է ստանձնել անվտանգության պատասխանատվությունը։ «Պատմականորեն, ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևելքում արդարացված էր հիմնականում որպես ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գործընկերություն»,- գրել է Բարաքը։ Նա … Read more

Ախթալայի կոմբինատի աշխատողները վեց օր է` գործադուլ են անում

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները վեցերորդ օրն է՝ գործադուլ են անում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Գործադուլավորներից մեկը նշում է, որ իրենք հավելյալ աշխատանք են կատարում և դրա դիմաց հավելյալ չեն վարձատրվում: Նշում են, որ պղինձը շուկայում թանկացել է, բայց իրենց աշխատավարձը չի բարձրանում. «Պղնձի այն կոնցենտրատը, որ մենք հանձնում ենք, գինը 2019-ին 6,700 դոլար է … Read more

Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News Տեր Արտաշես Հակոբյանը գրում է․ «Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում … Read more

Հայտարարությունս հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 21,2026 15:45 Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։Իմ … Read more

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ Եվրոպան այսօր անվտանգ է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Եվրոպայի անվտանգության վերաբերյալ իր վստահության մասին։ Ռյուտեն մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենում Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 19-23-ը։ «Եթե դուք հարցնում եք Եվրոպայի անվտանգության մասին, ապա այո, Եվրոպան անվտանգ է ամուր տրանսատլանտյան հարաբերությունների շնորհիվ», – ասել է նա Դավոսում քննարկման ժամանակ։

Պարգևավճարը թափանցիկ աշխատավարձ է. ֆինանսների նախարարը՝ ծրարով փողերի» և պետական պարտքի մասին – CIVILNET

«Սա պարգևավճար չէ, սա ըստ էության աշխատավարձի բարձրացումն է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով». ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այս կերպ բնութագրեց պետական համակարգում գործող վարձատրության մեխանիզմը՝ հունվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցերին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին պաշտպանեց կառավարության՝ պաշտոնյաների պարգևատրումների վարձատրության քաղաքականությունը՝ այն որակելով որպես «խիզախ քայլ»՝ ուղղված պետական … Read more

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան՝ «Խաղաղության խորհրդում»

21 Հունվարի, 2026 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված «Խաղաղության խորհրդում»՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հաքան Ֆիդանը կմասնակցի Գազայի հատվածում խաղաղության խորհրդին Թուրքիայի անունից», — TRT Haber-ը մեջբերել է նախագահի խոսքերը։ Գազայի հատվածում խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, … Read more

Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ԱԳՆ միջոցառումը

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծել է այս ձևաչափով պարբերական հանդիպումների նշանակությունը` որպես մշակութային երկխոսության կարևոր … Read more

Պարեկային ծառայությունը հայտնաբերել է օրինազանց վարորդներին

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։«Վազ-2114»-ը տեղափոխվել է … Read more