
Հիմնական խնդիրը ոչ թե Գրենլանդիան է, այլ Ուկրաինան։ Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում եվրոպական անվտանգությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Եվ հենց հիմա, մինչ մենք խոսում ենք, ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք գիտենք, որ Կիևում այժմ -20 աստիճան է։ Մենք գիտենք, որ Ուկրաինան կարող է ինքնուրույն ապահովել իր էլեկտրաէներգիայի ընդամենը 60 տոկոսը։
Եվ այո, ճիշտ է, որ ռուսները դեկտեմբերին օրական կորցրել են 1 000 մարդ։ Այժմ նրանք մեկ ամսում կորցնում են 30 000 մարդ։ Բայց նրանք, միևնույն է, շարունակում են հարձակումը, նույնիսկ ուժեղացնում են այն: Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի հիմա, վաղը և մյուս օրը»,- նշել է նա։