Բանակցությունները շարունակվում են • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից
Աբու Դաբիում շարունակվում է Մոսկվայի, Վաշինգթոնի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Reuters-ը։Հանդիպումն առանց լրագրողների է, իսկ ասուլիս դեռևս նախատեսված չէ։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան NBC News-ին ասել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել: Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ քննարկվել են հակամարտության ավարտի պարամետրերը: