«Զգացվում էր, որ ինքը չէր եկել դիմացինի հետ բանավեճի»․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զուտ մասնագիտական հայացքով նայելիս, բավականին ստացված հարցազրույց էր։
     Նարեկ Կարապետյանի մոտ կա մի կարևոր հատկանիշ, ինքը շատ պարզ և ուղիղ է խոսում, չստեղծելով մարդկանց վանող բարդ լինգվիստիկ կոնստրուկցիաներ։
     Ավելին, զգացվում էր, որ ինքը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա։
     Նարեկի պարզությունը և փորձառու քաղաքան գործչի շորերի մեջ չմտնելը զինաթափեց ինչ-որ մասով դիմացինին։
     Ասելիքը ասվեց, շարված թակարդներից հիմնականում հնարավոր եղավ խուսափել։
     Ռուսի ասած, первый блин точно не комом»։

Leave a Comment