Բուժհաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ

2026 թ. հունվարի 26-ին Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։ Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, բուժհաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։ Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, … Read more

ՔԿ-ն քրգործ է հարուցել՝ պահանջելով Արման Սարոյանին ճանաչել որպես ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի … Read more

ՔՊ-ին ի՞նչ կարիք կա ներդրումներ անել քարոզչական նոր տեխնոլոգիաների մեջ. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «ՔՊ-ին ի՞նչ կարիք կա ներդրումներ անել քարոզչական նոր տեխնոլոգիաների մեջ, երբ գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանի նման գործիչ, որը լիովին անվճար կերպով աշխատում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար։ Բնականաբար, նրա շրջապատը ամեն օր կրկնում է նույն հեքիաթը․ շեֆ, դու անփոխարինելի ես, ժողովուրդը խելագարված է քեզ համար, դու … Read more

Ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել․ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ իրավիճակի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է իրեն գրանցել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու՝ շեշտելով, որ ինքը բողոքարկելու է այդ որոշումը։ Դրանից հետո Սարգսյանը հայտնել էր, որ իր բողոքարկումը … Read more

Մանրամասներ՝ Երևանի Շերամի փողոցում բռնկված խոշոր հրդեհի դեպքից – 5tv

Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

Մրցույթի պայմանները ներկայացված են այստեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»): Մրցույթի նպատակն է շուրջ 30 հատ դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը: Մրցույթի պայմանները ներկայացված են այստեղ:

Գևորգ Պապոյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Քննարկվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ «Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների … Read more

Գործող սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է. Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026   «Գործող Սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է: Ամենամեծ խնդիրն այն է, որ անսահման հնարավորություն է տրվում գործադիր իշխանությանը՝ ձևավորել բոլոր մյուս իշխանությունները։ Դատական իշխանությունը պետք է լինի հակակշիռը։ Ձևավորվել է մոնոիշխանություն, մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում: Կարելի է անցնել կիսանախագահականի, բայց կարող է կտրուկ քայլ լինել և քաղաքական դաշտում կարող է շատերը … Read more