«Գործող Սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է: Ամենամեծ խնդիրն այն է, որ անսահման հնարավորություն է տրվում գործադիր իշխանությանը՝ ձևավորել բոլոր մյուս իշխանությունները։ Դատական իշխանությունը պետք է լինի հակակշիռը։ Ձևավորվել է մոնոիշխանություն, մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում: Կարելի է անցնել կիսանախագահականի, բայց կարող է կտրուկ քայլ լինել և քաղաքական դաշտում կարող է շատերը սա չընդունեն: Կիսանախագահականը ենթադրում է որոշակի անձնավորվածություն նախագահի, իսկ սա, ոչ բոլորն են ընդունում: Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։