Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՔՊ-ին ի՞նչ կարիք կա ներդրումներ անել քարոզչական նոր տեխնոլոգիաների մեջ, երբ գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանի նման գործիչ, որը լիովին անվճար կերպով աշխատում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար։
Բնականաբար, նրա շրջապատը ամեն օր կրկնում է նույն հեքիաթը․ շեֆ, դու անփոխարինելի ես, ժողովուրդը խելագարված է քեզ համար, դու քաղաքական ֆենոմեն ես։ Եվ այդ ինքնախաբեությունը շարունակվում է անվերջ։ Բայց արդյոք նրա կողքին չկա թեկուզ մեկ մարդ, որը կհամարձակվի ասել ճշմարտությունը․ դու հասարակական ալերգեն ես, և այն դաշտում, որտեղ հայտնվում ես, քո ամեն խոսքը, ամեն շարժումը մարդկանց մեջ ոչ թե վստահություն, այլ զզվանք է առաջացնում։
Սակայն դժվար է ակնկալել, որ այդ թիմը կհասկանա այս պարզ իրողությունը։ Ի վերջո, նրանք վաղուց դարձել են իրենց իսկ ստեղծած ատելության մթնոլորտի առաջին զոհերը, իսկ մնացածները պարզապես երկրորդական հետևանքն են»։
