Բաքվում պահվող հայ գերիների կրոնական դաջվածքներն այրել են, արգելել Աստվածաշնչի փոխանցումը. Սիրանուշ Սահակյան
-Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Հայ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների, ունի նաեւ կրոնական ասպեկտ: Գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ: … Read more