Քյարամյանը հերքում է, թե իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում – Նորություններ 09.01.2026

ֆոտո․ arka.am ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հերքում է տեղեկությունները, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում։ «ՉԿա նման բան, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը»,– ասաց Արգիշտի Քյարամյանը NEWS.am–ին: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ գործունեությամբ է այս պահին զբաղվում, ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է … Read more

Շարունակում ենք պարեկությունները՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանի ողջ տարածքում ձմեռային բարդ պայմաններ են հաստատվել, որոնք ազդել են մեր թիմերի աշխատանքի վրա: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է առաքելության գրառման մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:     Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց … Read more

Ռոնալդուն մրցանակ է հանձնել Ջոկովիչին

9 Հունվար, 2026 16:33 Սպորտ Նովակ Ջոկովիչը մրցանակ է ստացել Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։ ​«Մեծ սաղավարտի» 24 մրցաշարերի չեմպիոնը հաղթող է ճանաչվել Globe Sports Award անվանակարգում՝ որպես ականավոր մարզիկ։ Մրցանակը նրան հանձնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ ​«Սա անսպասելի է։ Մրցանակ ստանալ սպորտի մեկ այլ լեգենդի՝ Կրիշտիանուի … Read more

Արագածոտնի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Արագածոտնի մարզի պարեկները: Հունվարի 8-ին պարեկները Հարթավան գյուղի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա։ Վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է ժամկետանց փաստաթղթեր։ 32-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ապարանի … Read more

«Նարեկին խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկի և Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ։Ի հակառակ նիստի ընթացքում տղաների և իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի և փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը ևս երեք ամսով։ Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը … Read more

Լուլուն ուզում է, որ Կաթողիկոսը դատվի

Արձագանքելով հարցին՝ չե՞ք վախենում, որ իշխաությունը կորցնելուց հետո Նիկոլը կարող է 10-15 տարով ազատազրկվել, քանի որ խախտել է Սահմանադրությունն ու միջամտել եկեղեցու ներքին գործերին՝ «հյութեղ» շուրթերով հանրահռչակված Լուլուն հարց է ուղղել՝ ինչո՞ւ այս խնդիրների մասին չէր բարձրաձայնվում այն ժամանակ, երբ որ Կաթողիկոսն էր խախտում Սահմանադրությունն ու ներգրավվում Կառավարության գործերի մեջ, միջամտում արտաքին քաղաքականությանը և այլն: … Read more