Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more

«Ստիպված կլինի հեռանալ, մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»․ Փաշինյանը՝ վեհափառի մասին

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ կաթողիկոսը հայտարարել է, որ հեռանալու մտադրություն չունի, 10 հոգեւորականների հետ ի՞նչ գործողությունների է դիմելու Փաշինյանը։ «Ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի։ Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքն այդ մտադրությունը փոխի։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն … Read more

Թրամփը Կոլումբիայի նախագահին հրավիրել է Սպիտակ տուն՝ իր երկրին ռազմական հարվածով սպառնալու պատճառով

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր կոշտ դիրքորոշումը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք բարեկամական հեռախոսազրույց են ունեցել և որ ինքը հրավիրել է Պետրոյին Սպիտակ տուն։ «Մեծ պատիվ էր խոսել նախագահ Պետրոյի հետ։ Ես գնահատեցի նրա զանգը և տոնը և անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը», — գրել է Թրամփը։ Սակայն ընդամենը … Read more

Մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին․ Միրզոյան

Մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին․ Միրզոյան Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։   Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ … Read more

Եկեղեցու պաշտպանները մենք ենք, ոչ թե «վեհափառ» գոռացողները․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

Երեկ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Ըստ հաղորդագրության՝ նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները, և կայացվել են անհրաժեշտ որոշումներ։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։ Նա նշեց՝ քանի որ գտնվում է Լատվիայում, չի կարողացել մասնակցել Բարենորոգման խորհրդի նիստին, … Read more

Նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի ու անիմաստ «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել նոր գիտելիքներով․ Աննա Հակոբյան

«Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթեւ բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։ Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։ Ես իհարկե կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարեւանների անձնական կյանքը քննարկելը, … Read more

Aurora News | Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունները ակտիվորեն խոչընդոտվում են․ Ֆիցո

«Ուկրաինայում խաղաղության բանակցությունները դիտավորյալ խոչընդոտվում են։ Միտումնավոր։ Այս հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով ավարտելու իրական շահագրգռվածություն չկա։ Ձեռնարկվող քայլերը, ավելի շուտ, ցույց են տալիս, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի դեռ շատ ամիսներ»,- ասել է Ֆիցոն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  Ֆիցոն բացառել է սլովակ զորքեր ուղարկելը Ուկրաինա՝ նշելով, որ երկիրը կկենտրոնանա փոխշահավետ էներգետիկ … Read more