«Հոգևորականների մուտքը Եկեղեցի խոչընդոտելը քրեորեն պատժելի է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:Ըստ այդմ՝ տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս:Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի … Read more

«Վիեննայում անդադար ուզում եմ լսել դասական երաժշտություն». Թամարա Պետրոսյան

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է Ավստրիա կատարած այցի տպավորություններով: «Առաջին անգամ չեմ Վիեննայում, բայց առաջին անգամ զգացի, որ այդ քաղաքում անդադար ուզում եմ լսել դասական երաժշտություն, չես կշտանում, այն ամենուրեք է, անգամ շնիցելի մեջ: Այնպես որ, բարի ախորժակ բոլորին և բարի ընթացք ձիուկին»,- գրել է Թամարա Պետրոսյանն ու կիսվել լուսանկարներով:

Կրակոցներ Վենեսուելայի նախագահական նստավայրի մոտ

BNO News-ի փոխանցմամբ՝ կրակոցների ձայներ են գրանցվել Վենեսուելայի՝ Կարակասում գտնվող նախագահական պալատի մոտ։Կրակոցները տեղի են ունեցելմ Վենեսուելայի նախագահական պալատի մոտ։ Դեպքի հանգամանքները պարզ չեն։ Radio Noticias Caracol-ի աղբյուրները հաղորդում են տարածքում գտնվող կառավարական գործակալությունների տարհանման մասին: Ռադիոկայանի տվյալներով՝ տարածքի վրայով, հնարավոր է, թռչել են անօդաչու թռչող սարքեր, որոնք, ենթադրաբար, ակտիվացրել են ՀՕՊ համակարգը: Ֆրանսիական AFP … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Սուրբծննդյան պատարագ՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Նախօրեին բոլոր եկեղեցիներում տեղի է ունեցել ժամերգություն, ապա Ճրագալույցի պատարագ։

Սուրբ Ծննդյան պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. մասնակցում է վարչապետը. ուղիղ

Սուրբ Ծննդյան պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. մասնակցում է վարչապետը Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում․    Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Այսօր մոլորակների արեգակնային շքերթ կլինի. հաջորդը՝ 23-րդ դարում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «2026 թվականի հունվարի 6-7-ի գիշերը սպասվող մոլորակների արեգակնային շքերթ, որ հաջորդ անգամ տեղի կունենա միայն 23-րդ դարում: Այդ պահին Արեգակը, Վեներան և Մարսը իրենց ուղեծրային շարժման արդյունքում կդասավորվեն մեկ գծի վրա՝ այդ մասին հայտնում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության … Read more

Կադիրովի 20-ամյա որդին նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարը և հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին՝ Ահմատ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում: Նշանակումը կատարվել է հանրապետության վարչապետ Մահոմեդ Դաուդովի առաջարկությամբ: Միևնույն ժամանակ, Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար … Read more