Հանդիպել են ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված … Read more

69 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը

69 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ պետական և հասարակական ականավոր գործիչ Գագիկ Կիմի Եգանյանը։Սերված լինելով Արցախի Մելիք—Եգանյան և Լոռվա Միկոյան հայտնի տոհմերից՝ Գագիկ Եգանյանն ազնվականական նվիրվածությամբ ծառայեց իր հայրենքին, անմնացորդ նվիրվեց Հայաստանի և Արցախի պետականաշինության, հոգևոր և նյութական արժեքների զորացման գործին։1990-1998թթ․՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարի 1-ին տեղակալ։ 1998-1999թթ․՝ Սոցիալական ապահովության նախարար։ … Read more

Խոսքի իրավունքից կզրկե՞ն Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին. դատախազների միջնորդությունը

Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել մեղադրյալների խոսքը: Նրանք պնդում են, թե դատարանը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, թույլ չտա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներ ունենան: Պաշտպանները առարկում են. այդ միջնորդությունը՝ քաղաքական հետապնդումները իրավունքի դաշտ տեղափոխելու փորձ են անվանում:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ժամանել է Սպիտակ տուն

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ժամանել է Սպիտակ տուն: CNN-ը հայտնել է, որ այսօր ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը Թրամփի հետ։ Հստակ չէ՝ նրանք միասին կհայտնվեն հանրության առջև, թե ոչ։ Լրատվամիջոցները գրում են, որ Սպիտակ տունը հայտարարում է, որ Թրամփի գնահատականը Վենեսուելայի Մաչադոյին աջակցության վերաբերյալ մնում է անփոփոխ:

Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ 4 հայ գերյալներին փոխանակել են սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների հետ. Արմեն Այվազյան

Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ 4 հայ գերյալներին Բաքուն և Անկարան փոխանակել են Հայաստանում բանտարկված 2 ծագումով սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների հետ։ Արդյո՞ք սա համարժեք փոխանակում կարելի է համարել, եթե հարցը դիտարկենք պետական և ազգային ընդհանուր շահերի տեսանկյունից։ Շատ չեմ ուզում ծանրանալ, բայց անգամ պաղեստինական զինյալ խմբավորումները, որոնք միջազգայնորեն ճանաչված պետություն չեն … Read more

Քննարկվել են ՔՊ արտահերթ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ Գնահատեք … Read more

Գողացել են ՇՄ նախարարության մասնագետի մեքենայի հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի անվանում

Հունվարի 13-ին ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա են թալանել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն հայտնել է, որ հունվարի 10-ի ժամը 20։30-ից … Read more

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի վիճահարույց հայտարարության և հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վ. Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքին։ Զախարովան նշել է. ✔️Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով: ✔️Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ … Read more

«Խլնքոտը մոռացել է, թե իրեն ինչպես էին անվանում 90-ականներին հոդված պատվիրողները». Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծպտուն չհանեք, բռնապետն է խոսում, ձեռքներդ էլ չշարժեք, չմոռանաք՝ ժպտալ, ծափ տալ:«Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի»․- սա ոչ Իվան Ահեղի, ոչ Վլադ III, ոչ Ադոլֆ Հիտլերի, ոչ Պոլ Պոտի, ոչ մեկ ուրիշ հայտնի ԲՌՆԱՊԵՏԻ խոսքեր չէն, սա մեր տեղական վարչապետի խոսքերն են ուղղված … Read more