69 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը

69 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ պետական և հասարակական ականավոր գործիչ Գագիկ Կիմի Եգանյանը։
Սերված լինելով Արցախի Մելիք—Եգանյան և Լոռվա Միկոյան հայտնի տոհմերից՝ Գագիկ Եգանյանն ազնվականական նվիրվածությամբ ծառայեց իր հայրենքին, անմնացորդ նվիրվեց Հայաստանի և Արցախի պետականաշինության, հոգևոր և նյութական արժեքների զորացման գործին։
1990-1998թթ․՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարի 1-ին տեղակալ։ 1998-1999թթ․՝ Սոցիալական ապահովության նախարար։ 1999 – 2018 թթ․՝ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ։ ԵՊՀ, Հայ-Ռուսական, Տնտեսագիտական համալսարանների դասախոս…
2018-2023թթ․ Գ․Եգանյանը ղեկավարում էր ՀՀ Կառավարությանը կից Հանրային խորհրդի Ժողովրդագրության և գենդերային հարցերի մշտական հանձնաժողովը։
Աշխատանքային բոլոր ոլորտներում և պաշտոններում նրան բնորոշ էր կարգապահությունը, բարձր պատասխանատվությունը, ստեղծարար խառնվածքը, բացառիկ արդյունավետությունը, սրտացավությունն ու հոգատարությունը գործընկերների հանդեպ։
Գագիկ Եգանյան ընկերոջ, բարեկամի, հայրենանվեր գործչի և անհատականության բարի անունն ու վառ հիշատակը ընդմիշտ կմնան նրան ճանաչողների հիշողություններում։
Հանրային խորհրդի գործընկերներն իրենց վշտակցությունն են հայտնում Գագիկ Եգանյանի հարազատներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Վազգեն Սաֆարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գաբրիել Չենբերջյան, Անահիտ Աղոյան, Աիդա Թոփուզյան, Վարդան Համբարձումյան, Լևոն Գրիգորյան, Կորյուն Առաքելյան, Գեղամ Օհանյան, Գևորգ Մկրտչյան, Արշակ Սադոյան, Մարատ Ատովմյան, Ռուզան Ղազարյան, Հայկ Սարգսյան, Վարդան Մարաշլյան, Հովիկ Մուսայելյան, Արմեն Տեր-Տաճատյան, Անգին Արշակյան, Ռուբեն Բալաբանյան, Կարլոս Ղազարյան, Վազգեն Յակուբյան, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Արմեն Բալդրյան, Բաբկեն Պիպոյան

Leave a Comment