Եթե տեսնում ես, որ քո Հայրենիքը սխալ ուղղությամբ է շարժվում, մի՞թե ճիշտ է աչք փակել և անտեսել տեղի ունեցողը. Հարութ Սասունյան

Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ … Read more

Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության … Read more

Ինչքան մոտենանք նախընտրական պրոցեսներին, էնքան հարձակումները ավելի վատ են լինելու (տեսանյութ)

«Ինչքան մոտենանք նախընտրական պրոցեսներին, էնքան հարձակումները ավելի վատ են լինելու,- հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Սա վերջին երկու օրվա դեպքերի մասին եմ ասում: Իհարկե, մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց հարձակումներն ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գռեհիկ են լինելու։  Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ: Փորձելու ենք ամեն … Read more

ՆԱՏՕ-ի զորքերը կհայտնվեն Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո․ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքեր կհայտնվեն խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ «Հենց որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, անմիջապես (Ուկրաինայում ) կհայտնվեն զինված ուժեր, օդային ինքնաթիռներ և ծովում աջակցություն ՆԱՏՕ-ի այն անդամների կողմից, ովքեր համաձայնել են », – երեքշաբթի օրը Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Ռյուտեն։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը: Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

«Դոմոդեդովո» օդանավակայանում սկսվել են կրճատումներ

«Դոմոդեդովո» օդանավակայանում սկսվել են կրճատումներ այն բանից հետո, երբ օդանավակայանը փոխանցվել է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկը։  Հունվարի 30-ին օդանավակայանի գործադիր տնօրեն Անդրեյ Իվանովը հայտարարել է, որ անձնակազմի օպտիմալացումը կանդրադառնա Դոմոդեդովոյի առևտրային ծառայությունների բաժնի (OOO DKS) վրա, որը կառավարում է ավիաընկերությունների և այլ գործընկերների հետ կնքված պայմանագրերը․ «Կոմերսանտին» հայտնել են … Read more

Գնացել է «Եռաբլուր»՝ ի՞նչ ասի. Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահից ներողություն – Նորություններ 03.02.2026

«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից։ Պահանջը վերաբերում է Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու հայտարարությանը։ Նախագահականի դիմաց հավաքված քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի խոսքը գնահատել են որպես … Read more

TRIPP-ը ունի ներուժ՝ ԱՄՆ-ի բիզնես-ներկայությունը Հարավային Կովկասում վերածելու ռազմավարական ներկայության

03.02.2026 | 14:47 Փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր։ Այս այցը մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։ Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունը ԱՄՆ-ի կողմն է։ Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական … Read more

Թուրքիայում տարեկան միջինում 180 հզ. երեխա է ներգրավված հանցագործությունների մեջ

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է վաղ տարիքում հանցագործության վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 0-17 տարիքային խումբը կազմում է շուրջ 21 մլն 817 հզ. (25.5 տոկոս): Ստացվում է, որ յուրաքանչյուր չորս մարդուց մեկը երեխա է։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Թուրքիայում հանցագործությունների մեջ … Read more