«Դոմոդեդովո» օդանավակայանում սկսվել են կրճատումներ այն բանից հետո, երբ օդանավակայանը փոխանցվել է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկը։
Հունվարի 30-ին օդանավակայանի գործադիր տնօրեն Անդրեյ Իվանովը հայտարարել է, որ անձնակազմի օպտիմալացումը կանդրադառնա Դոմոդեդովոյի առևտրային ծառայությունների բաժնի (OOO DKS) վրա, որը կառավարում է ավիաընկերությունների և այլ գործընկերների հետ կնքված պայմանագրերը․ «Կոմերսանտին» հայտնել են տեղեկացված աղբյուրները:
