Ծնունդդ շնորհավոր, Վարդանս, տղե՜ս, ներողություն կարոտիս համար. Դավիթ Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը շնորհավորել է 44-օրյա պատերազմում զոհված որդու տարեդարձը. «Կյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ… Շնորհակալ եմ Ծնունդիդ համար, ներողություն կարոտիս համար… Ծնունդդ շնորհավոր Վարդանս, տղե՜ս… Կամ էլ ավելի ճիշտ շնորհավորում եմ ինձ քո ծննդյան առիթով ախպերս…»: –00—ՍՊ

Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ-ի Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածքային կենտրոններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածքային կենտրոններ։ Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ4

Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի

Եկեղեցու բարենորոգման օրակարգին շատ նորմալ եմ վերաբերվում։ Պետք է հեռացնել վեհափառին։ Այս մասին ասաց Չարենցավանում պատարագի մասնակցող քաղաքացիներից մեկը՝ լրագրողների հարցին ի պատասխան՝ նշելով՝ վեհապառը պիղծ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա պատարագի կմասնակցի Չարենցավանի եկեղեցում։ Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս բազմաթիվ քաղաքացիներ են մասնակցում։ Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետն ասել էր, որ կիրակ օրերին տարբեր … Read more

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ ·

2025 թվականի հոկտեմբերին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին նշանակել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները կասեցվել … Read more

Վարորդական վկայական տրամադրելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է 395․500 դրամ

Հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է մուտքագրվել՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու վերաբերյալ։ Գործը մակագրվել է Արամ Գրիգորյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները։ Ս․Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կաշառքի միջնորդության պատրվակով պահանջել և ստացել է ընդհանուր 399.500 ՀՀ դրամ։ Այսպես.2025 թվականի հունիսին, քննությամբ չպարզված հանգամանքներում Ս․Հ․-ը, ծանոթանալով Կ․Ա․-ի … Read more

Մատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը

Մատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են, հայտնում են Մատենադարանից։ Մատենադարանում պահվող գեղանկարները ձևավորվել են ժամանակի ընթացքում՝ համալրվելով տարբեր աղբյուրներից։ Դրանք Մատենադարան են հասել անհատական ֆոնդերի միջոցով, նվիրատվությունների արդյունքում, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ձեռքբերումների շնորհիվ։ Այս բազմազան ուղիները պայմանավորել են հավաքածուի ոճական և ժանրային լայն ընդգրկումը՝ … Read more

Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը։ Հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։  Աշխատանքներ են տարվում Իգդիրի նահանգի Կարակոյունլու շրջանում գտնվող Ալիջան անցակետում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մարգարա անցակետում: Թուրքական կողմից կառուցվում են մաքսային և դրանց հետ կապված ընթացակարգերի համար նախատեսված … Read more

Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին. Լուսանկար

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Գևորգ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 38-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ հարվածի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի … Read more

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում

Բրյուսելում հունվարի 18-ին նշանակվել է ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի ճգնաժամի կապակցությամբ եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո, հաղորդում է The Independent-ը։ Նշվում է, որ նման հանդիպումների ժամանակ դեսպանները սովորաբար պատրաստում են գործնական միջոցառումներ՝ ԵՄ Խորհրդի հետագա նախարարական հանդիպումներում քննարկման համար։