Իրանի վարչակարգի հնարավոր փլուզումը Թուրքիայի համար ավելի շատ ռիսկեր է ստեղծում, քան օգուտներ. վերլուծություն – CIVILNET

Ամբերին Զաման, հոդվածը հրապարակվել է Al-Monitor կայքում Իրանում վերջին ամիսներին խորացող ներքաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում է տնտեսական անկմամբ, զանգվածային բողոքներով և անվտանգության համակարգի նկատմամբ վստահության թուլացմամբ, ավելի հաճախ է սկսել առաջ բերել իշխանության հնարավոր փլուզման մասին քննարկումներ։ Սակայն, ինչպես գրում է լրագրող Ամբերին Զամանը Al-Monitor կայքում հրապարակված հոդվածում, նման զարգացումը տարածաշրջանում առաջին հերթին կստեղծի ոչ … Read more

9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. Լուսանկար

«Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեղեկացնենք, որ Հակոբյանը պաշտոնավարում է 2021 թվականից ի վեր։ Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ … Read more

Չինաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա այլեւս չի գնում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 1-ից Չինաստանը ամբողջովին դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի գնումները, «Կոմերսանտին» հայտնել են իր աղբյուրները։ Ըստ նրանց` 2026-ին էլեկտրաէներգիայի արտահանումը դժվար թե վերականգնվի։ Հիմնական պատճառը գներն են։ Ռուսաստանից ներկրվող էներգիան այժմ ավելի թանկ արժի, քան Չինաստանի ներքին շուկայում այսօր վաճառվողը, ուստի հետագա գնումները Պեկինի համար շահավետ չեն։ Չինաստան ռուսական էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին պայմանագրի ժամկետը մինչեւ 2037 … Read more

Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը․ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի․ Դանիելյան

Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է: Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ … Read more

Փաշինյանը նախարարներին կարող է գնել միլիոնավոր դոլարներով. «Մեր ձևով»-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News Ճշմարտությունը չես գնի միլիոնավոր դոլարներով: Բայց Փաշինյանը նախարարներին կարող է գնել միլիոնավոր դոլարներով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման մասնակից Ալիկ Ալեքսանյանը:

Դժվար է հստակեցնել, թե այս ընթացքում Թրամփը քանի անգամ է խոստացել «պատժել» Թեհրանին՝ բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին ճնշելու փորձերի համար. «Ազգ»

Հունվարի 8-ից հետո Իրանում ինտերնետ կապի բացակայության, իրադարձությունների կիզակետից ստացվող տեղեկատվության սղության, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրների կողմից շռայլորեն ներկայացվող՝ մեծ մասամբ աչառու գնահատականների պատճառով այսօր դժվար է խոսել Իրանում ծավալվող իրադարձությունների իրական պատկերի մասին, առավել եւս՝ կանխատեսել դրանց զարգացման ընթացքը: Հստակ է, որ Իրանի շուրջ եւ հենց Իրանում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել … Read more

Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին Նոբելյան խաղաղության մրցանակը իրեն հանձնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպելը և շնորհակալություն է հայտնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը իրեն հանձնելու համար։ Մաչադոյի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և տևել է ավելի քան երկու ժամ։ «Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա … Read more

Լարսի ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի … Read more

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. Դավիթ Գյուրջինյանը որոշել է «կար ու ձեւ» անել համալսարանը

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ մի քանի ամիս առաջ ՊՎԾ-ն համալսարանում ուսումնասիրություններ է իրականացրել ու … Read more

Որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանի վերընտրության շահառու են – Նորություններ 16.01.2026

Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությունը չի առաջացնում որեւէ զարմանք: Իսկ, եթե Ֆիդանն օրինակ չաներ այդպիսի հայտարարություն, որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանի վերընտրության շահառու են: Հետեւաբար, Ֆիդանի հայտարարությունը ընդամենը ինֆորմացիոն անտուրաժ էր, իսկ որպես քաղաքական իրողություն ու տրամաբանություն՝ այն առկա է շատ վաղուց: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական մրցակիցների … Read more