
Հունվարի 1-ից Չինաստանը ամբողջովին դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի գնումները, «Կոմերսանտին» հայտնել են իր աղբյուրները։ Ըստ նրանց` 2026-ին էլեկտրաէներգիայի արտահանումը դժվար թե վերականգնվի։
Հիմնական պատճառը գներն են։ Ռուսաստանից ներկրվող էներգիան այժմ ավելի թանկ արժի, քան Չինաստանի ներքին շուկայում այսօր վաճառվողը, ուստի հետագա գնումները Պեկինի համար շահավետ չեն։
Չինաստան ռուսական էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին պայմանագրի ժամկետը մինչեւ 2037 թվականն է։ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինի կողմից նոր առաջարկի դեպքում մատակարարումները կվերականգնվեն, գրում է «Կոմերսանտը»։