Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին Նոբելյան խաղաղության մրցանակը իրեն հանձնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպելը և շնորհակալություն է հայտնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը իրեն հանձնելու համար։ Մաչադոյի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և տևել է ավելի քան երկու ժամ։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա հիասքանչ կին է, ով շատ բանի միջով է անցել։ Մարիան ինձ հանձնեց իր Նոբելյան խաղաղության մրցանակը՝ իմ կատարած աշխատանքի համար։ Փոխադարձ հարգանքի այնպիսի հրաշալի ժեստ։ Շնորհակալություն, Մարիա»,-գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Մաչադոն ուրբաթ օրը հայտարարեց, որ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։

Leave a Comment