Որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանի վերընտրության շահառու են – Նորություններ 16.01.2026

Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությունը չի առաջացնում որեւէ զարմանք: Իսկ, եթե Ֆիդանն օրինակ չաներ այդպիսի հայտարարություն, որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանի վերընտրության շահառու են:

Հետեւաբար, Ֆիդանի հայտարարությունը ընդամենը ինֆորմացիոն անտուրաժ էր, իսկ որպես քաղաքական իրողություն ու տրամաբանություն՝ այն առկա է շատ վաղուց:

Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական մրցակիցների համար դա մարտահրավեր է շատ վաղուց: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ մարտահրավեր է Փաշինյանին Թուրքիայի աջակցությունը: Մարտահրավեր է Թուրքիայի հարցն ընդհանրապես, Թուրքիայի հետ հարաբերության հարցը, որը հնարավոր չէ անտեսել նոր իրողությունների պարագայում:

Այդ մարտահրավերի հարցում հանրության հետ երկխոսություն ընդդիմադիր ուժերը առայժմ չեն իրականացրել: Մինչդեռ դրա վերաբերյալ հարցերը հանրային գիտակցության մեջ առկա են, ընդհուպ մեխանիկորեն՝ եթե անգամ չեն ձեւակերպվում հրապարակավ:

Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Leave a Comment