«Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են», «Ախպորդ փառքին նախանձելով մնացիր նրա ստվերում, չկայացած էգ». քոմենթներ

Ռոբերտ Քոչարյանի հետ 9 ամիս աշխատածնրա վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ պաշտոնից զրկվելուց հետո մինչեւ հոգու խորքը Քոչարյանին ատող Արամ Զավենի Սարգսյանը օրերս հայտարարել է. «Ես պարտվել չեմ սիրում, ես պետք է հաղթեմ Ռոբերտ Քոչարյանին ու հաղթելու եմ»: Կա տեսակետ, որ հանրությունը ատում է նախկին իշխանություններին, մասնավորապես Ռ. Քոչարյանին, իսկ, օրինակ, Արամ Զավենիչին համակրում է, սակայն … Read more

Օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով։ Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)

Պուտինը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների պատճառով քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարելու է մշակել դեպի Եվրոպա գազի մատակարարումների դադարեցման հարցը։ ՌԴ նախագահը ենթադրել է, որ Ռուսաստանին ավելի հարմար է դադարեցնել մատակարարումները հենց հիմա՝ չսպասելով 2027 թվականին, երբ Եվրամիությունը կորոշի ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից։ Պուտինը ԵՄ շուկաներում տեղի ունեցողը անվանել է էներգետիկ շուկայում սխալ քաղաքականության արդյունք․ «ԵՄ-ն էներգետիկ ոլորտում վարում է այնպիսի … Read more

ԱՄՆ զինված ուժերը իրանական ռազմանավ են խոցել․ կան զոհեր

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում` Շրի Լանկայի ափերի մոտ, խոցել են իրանական ռազմանավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տորպեդոյով հարվածել է իրանական նավին միջազգային ջրերում։ «Իրանական ռազմանավը կարծել է, թե անվտանգ է միջազգային ջրերում, սակայն այն խորտակվել է տորպեդային հարվածից»,-նշել է նա։ Հեգսեթն ընդգծել է, … Read more

Պուտինը Կրեմլում կընդունի Հունգարիայի արտգործնախարարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Կրեմլում կընդունի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը Կրեմլում կընդունի Հունգարիայի արտաքին տնտեսական հարաբերությունների և արտաքին գործերի նախարար պարոն Սիյարտոյին, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակեց իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»․ Հեգսեթ

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակել է իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»։ «Փոխարենը` այն խորտակեց տորպեդոն»,- ասել է Հեգսեթը: Նրա խոսքով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդահարել է հակառակորդի նավը։ «Մենք պայքարում ենք հաղթելու համար»,- հավելել … Read more

Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Մարտի 2-ին սկսված նոր ռազմական էսկալացիայի վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Առողջապահության նախարարությունը այս թվերը հայտնել է X-ում: «Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 52-ից աճել է մինչև 72, իսկ վիրավորների թիվը՝ 154-ից մինչև 437», – նշվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, սոցիալական … Read more

ՆԳՆ-ն՝ սուպերմարկետների տերերի միջև միջադեպի մասին — MediaNews

Ներքին գործերի նախարարությունից արձագանել են մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ մոտ մեկ ամիս առաջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի ու նրանց հարազատների միջև, և հնչել են կրակոցներ: «Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ … Read more

Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ

Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ: 2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված … Read more

«Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ազգային Ժողովում Փաշինյանի հանդուգն, բայց ջղաձիգ պահվածքը հիշեցրեց ինձ իր արդիականությունն ամեն անգամ հաստատող այս այլաբանությունը։Նիկո՛լ, Դու 2018-ին գողացար մեքենան, որը, իհարկե, կատարյալ չէր, բայց «խոդի» էր։Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք։Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր … Read more