Մարտի 2-ին սկսված նոր ռազմական էսկալացիայի վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Առողջապահության նախարարությունը այս թվերը հայտնել է X-ում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 52-ից աճել է մինչև 72, իսկ վիրավորների թիվը՝ 154-ից մինչև 437», – նշվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, սոցիալական հարցերի նախարար Հանին ալ-Սաիդը հայտնել է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված մարդկանց թիվը հասել է 83,000-ի։