«Խաղաղության խորհուրդ» անունով PR ակցիան

1950 թվականին Ստալինի նախաձեռնությամբ ստեղծվել էր Խաղաղության համաշխարհային խորհուրդը: Այդ կազմակերպության հռչակած պաշտոնական նպատակն էր՝ պայքարը նոր համաշխարհային պատերազմի եւ իմպերիալիստական ագրեսիաների դեմ, հանուն համընդհանուր զինաթափման եւ ազգային անկախության: Կազմակերպությունը 90 տոկոսով ֆինանսավորվում էր Խորհրդային Միության կողմից, իսկ դրա երկարամյա (1966-1990 թթ.) ղեկավար Ռոմեշ Չանդրան արժանացել էր ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի: Դժվար թե այդ

Թվայնացում` թղթի վրա. ինչու չի գործում կատարողական վարույթի փոփոխված համակարգը

Արդարադատության համակարգի թվայնացումն իսկական գլխացավանք է դարձել Արդարադատության նախարարության համար։ Սնանկության համակարգը չի գործում, Վարչական էլեկտրոնային դատարանը լրացուցիչ գումարների հատկացմամբ միայն կարողացան գործարկել, այժմ էլ նույն ճակատագրին են արժանանում կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի փոփոխությունները։ 2025 թ. մայիսի 30-ին Արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ` կատարողական վարույթի էլեկտրոնային համակարգում «Կատարողական վարույթի մասին» օրենքից բխող ֆունկցիոնալ փոփոխությունների … Read more

Թրամփն Ուկրաինային զգուշացրել է ավելի շատ տարածքներ կորցնելու վտանգի մասին

Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել, եթե չգնա հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա ընդգծել է, որ Կիևին սպառնում են նոր տարածքային կորուստներ, եթե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնագիր կնքելու շուրջ համաձայնության չգան։ Հունվարի 23-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը … Read more

2018թ. մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 310 ընկերության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում գրել է. «Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունն արտոնյալների ինչ–որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։ Մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ 2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 … Read more

«Հանրային Վարկանիշ»-ը դատարանում հաղթել է «PRESTIGE» ամսագրին

«Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ն դատարանում հաղթեց․ «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Գասպարյանը պարտավոր է հրապարակայնորեն հերքել զրպարտիչ տեղեկությունները և վճարել 1.280.000 ՀՀ դրամ փոխհատուցում։ ՀՀ վճռաբեկ քաղաքացիական դատարանը մերժել է «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Գասպարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ի փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումը բավարարվել է, և վճիռը ստացել է օրինական ուժ։ Օրինական … Read more

Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում … Read more

Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել ·

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել: Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները համատեղ ծառայություն իրականացնելիս Եղվարդի խճուղու հասցեներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում կա առանց ակցիզի 6 արկղ՝ ընդհանուր 72 շիշ օղի: 38-ամյա վարորդը հայտնել … Read more

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցով արտահերթ գաղտնի նիստ է․ ԶԼՄ – Armenia Today

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախաձեռնել Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկման առանցքում դիտորդական մարմինների աշխատանքին վերաբերող կարգավորումներն են, որոնց ընդունումն անհրաժեշտ է նախկինում հաստատված օրենսդրական փաթեթի լիարժեք կիրառման համար։ Իշխանությունները նախատեսում են նախագիծն ընդունել երկու ընթերցմամբ և սեղմ ժամկետում … Read more

Հրդեհ՝ Արալեզ գյուղի տներից մեկում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին … Read more