ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցով արտահերթ գաղտնի նիստ է․ ԶԼՄ – Armenia Today

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախաձեռնել Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ քննարկման առանցքում դիտորդական մարմինների աշխատանքին վերաբերող կարգավորումներն են, որոնց ընդունումն անհրաժեշտ է նախկինում հաստատված օրենսդրական փաթեթի լիարժեք կիրառման համար։

Իշխանությունները նախատեսում են նախագիծն ընդունել երկու ընթերցմամբ և սեղմ ժամկետում ներկայացնել ՀՀ նախագահի ստորագրությանը, որպեսզի նորմերը գործեն հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ, նշել է լրատվականը

Թերթի տեղեկություններով՝ ԱԺ խորհրդի նիստը հրավիրվել է արտահերթ նիստի մեկնարկից ընդամենը կես ժամ առաջ, ինչը պատգամավորների համար նախագծին ծանոթանալու ժամանակ գրեթե չի թողել։ Թեև իշխանական թիմը պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել շտապողականության վերաբերյալ, նշվում է, որ այս ընթացակարգն ուղղված է օրենսդրական բացը հրատապ լրացնելուն։

Leave a Comment