Թրամփն Ուկրաինային զգուշացրել է ավելի շատ տարածքներ կորցնելու վտանգի մասին

Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել, եթե չգնա հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ընդգծել է, որ Կիևին սպառնում են նոր տարածքային կորուստներ, եթե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնագիր կնքելու շուրջ համաձայնության չգան։

Հունվարի 23-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը Մոսկվայում քննարկել էին երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունը, հանդիպումը տևել էր շուրջ չորս ժամ։ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հունվարի 23-ին Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստն անցկացնելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։

Թրամփը հունվարի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պատերազմը պետք է ավարտվի:

Leave a Comment