ԱՄՆ-ը խորհուրդ է տվել Ադանայի մոտ գտնվող հյուպատոսարանի ոչ կենսական աշխատակիցներին լքել տարածքը

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Թուրքիայի հարավում՝ Ադանայի մոտ գտնվող հյուպատոսարանի ոչ կենսական աշխատակիցներին հեռանալ։ Այն տեղակայված է ՆԱՏՕ-ի կարևորագույն բազայի մոտ։ «2026 թվականի մարտի 9-ին, Արտաքին գործերի նախարարությունը հրամայել է ոչ արտակարգ իրավիճակների ԱՄՆ պետական աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Ադանայի գլխավոր հյուպատոսարան՝ անվտանգության նկատառումներով», – գրված է X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության … Read more

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:

«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել

«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է։Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին: Մարտի 5-ից Վահագն Չախալյանը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստանում երիտասարդները կկարողանան բնակարան գնել». Նարեկ Կարապետյան

«Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ ՈւԺեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը, կից հրապարակել տեսանյութ երիտասարդների հետ հանդիպումից։ (Գ) Մանրամասները՝ տեսանյութում․

Մակրոնը Կիպրոսում է՝ քննարկելու անվտանգության հարցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ժամանել է Կիպրոս՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Մակրոնը Պաֆոս է հասել, հանդիպել նախագահի՝ Նիկոս Քրիտոդուլիդիսի և վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ։ Ֆրանսիան Միջերկրական ծով էր տեղափոխել ռազմական նավեր, այդ թվում՝ «Charles de Gaulle» ավիակիր նավը, ֆրիգատ և հակաօդային պաշտպանական միավորներ, որպեսզի ամրապնդի պաշտպանությունը այդ տարածաշրջանում և ցույց տա իր աջակցությունը Կիպրոսին։ … Read more

Միքայել Սրբազանը Ստյոպայի դեմ հայց է ներկայացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ Արատավորող տեղեկությունները հերքելու և գումար բռնագանձելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ըստ տեղեկությունների՝ հայցի առիթը այն է, որ Ստեփան Ասատրյանն իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի:

Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

  Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։   «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»:  

Ճապոնիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ճապոնիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Տոշիմիցու Մոտեգին և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ են ունեցել, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Բանակցությունների ընթացքում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև փոխադարձ հարձակումների պատճառով ստեղծված իրավիճակի վատթարացման վերաբերյալ և կոչ է արել արագ մեղմել իրավիճակը։

Գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

  Մարտի 2-8-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:   Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման՝ 2, պայթյունի, դարափուլի, առատ ձյան, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, ձնաբքի՝ 3-ական, մերկասառույցի՝ 12, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային … Read more

Սերբիան կարգելի նավթի և նավթամթերքի արտահանումը

Գների բարձրացումից պաշտպանվելու համար Սերբիայի նախարարների կաբինետը մինչև մարտի 19-ը արգելք է սահմանել նավթի և նավթամթերքի արտահանման վրա՝ երկարաձգման հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է Հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը։ «Սերբիայի Հանրապետության կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշում է կայացրել արգելել նավթի և նավթամթերքի արտահանումը։ Արգելքը վերաբերում է դիզելային վառելիքի, բենզինի և հում նավթի արտահանմանը բոլոր տրանսպորտային … Read more