Արտակ Դաշյանը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Aurora News | «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվեց

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման բողոքարկման հարցը։ Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում ընկերությունը տուգանվել էր 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով՝ խմելու ջրի … Read more

Aurora News | Հայաստանն այդ հարցի պատասխանը գտել է, իր շուրջ կայունություն է ստեղծվել. Գրիգորյան

Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?»: Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանն այդ հարցի պատասխանը գտել է, իր շուրջ կայունություն է ստեղծվել և Հայաստանի հարաբերությունները սկսվել են … Read more

Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել. Սրբուհի Գալյան

14 Հունվարի, 2026 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։ Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին … Read more

ՀՀ-ն շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքներն ու նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։ «Նշեցի, որ երեկ կնքված փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է՝ Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով, և այդ պայմաններում մեր անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։ Առաջիկա փուլում գերակա … Read more

Առաջարկում ենք, որ վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով. Սրբուհի Գալյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նախարարի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի … Read more

Հայաստանը միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. Փաշինյան ·

Մենք միանշանակ ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Եվ Հայաստանը գնում է ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով: Այդ մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը. «Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ. այո՛, աներկբա և միանշանակ: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում. մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձն էլ ցույց տվեց, … Read more

Ինքնիշխան տարածքի օտարումը պետական հանցագործություն է՝ ինչպիսի գեղեցիկ, հնարովի և կեղծ պատճառաբանություններով էլ այն կատարվի

14.01.2026 | 16:01 Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը, որի հիմնական կետերը հրապարակվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Վաշինգտոնում երեկ արված համատեղ հայտարարությամբ։ Եթե շատ կարճ մեկնաբանենք, ապա, ինչպես և պարզ էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ հայտարարվեց TRIPP-ի ստեղծման մասին, փաշինյանական խունտան համաձայնել է … Read more

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախորդ տարի կարգավորել է պետության դեմ հարուցված մի շարք գործեր

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2025 թվականին կարգավորել է պետության դեմ հարուցված մի քանի գործ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝…

Silicon Mountains 2026. Տեխնոլոգիաները՝ զարգացման առանցքում — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնությամբ 2026 թվականին կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական հարթակը, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Միջոցառումների շարքը կմիավորի պետությանը, բիզնեսին, գիտական և ինժեներական համայնքներին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրակարգի շուրջ։ Մեկնարկը կտրվի Silicon Mountains RISE (Research, Innovation, Science, Engineering) ձևաչափով, որի շրջանակում նախատեսվում են խոշոր ցուցահանդես … Read more