Հայաստանն ընդգրկվել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի՝ առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում

Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Հրապարակված տվյալների հիման վրա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է հաշվարկ, համաձայն որի՝ Հայաստանը զբաղեցնում … Read more

Անկայունության գլոբալ միջավայրում մեզ հաջողվել է կայունություն բերել տարածաշրջանին և Հայաստանի համար լայն հնարավորություններ բացել․ ԱԽ քարտուղար

Հայաստանին հաջողվել է անկայունության գլոբալ միջավայրում կայունություն բերել տարածաշրջանին և երկրի համար լայն հնարավորություններ բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում: Անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանային և գլոբալ անորոշություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի և նրա անվտանգային միջավայրի վրա՝ … Read more

40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ՀՀ կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեին 40 մլն դրամի արժողությամբ երկու էլեկտրամոբիլ կհատկացնի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող։ Էլեկտրամոբիլները 2024 թվականի արտադրության VOLVO մակնիշի են, յուրաքանչյուրի արժեքը 20 մլն դրամ է։Նախագծում նշվում է, որ մեքենաների տրամադրումը մեծապես կնպաստի ՀՀ մարզերում ձևավորված տարածքային օպերատիվ ստորաբաժանումների գործունեությանը, օպերատիվ-հետախուզական և նախաքննական գործառույթներ իրականացնող ծառայողների … Read more

Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում

Քաղաքականություն 14.01.2026 | 23:33 Եթե եռօրյա ժամկետում ավագանու անդամները հետ չվերցնեն մանդատից հրաժարվելու մասին իրենց դիմումները, միայն այդ դեպքում կարող են դադարեցվել նրանց լիազորությունները։ Այս նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 15-ի նիստի օրակարգում։ Գործող օրենքով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։ Նախագծում … Read more

Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու

Քաղաքականություն 14.01.2026 | 23:10 Ֆրանսիայից հետո Ադրբեջանը հիմա էլ Հնդկաստանի դեմ է արշավ մեկնարկում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 16-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ Ադրբեջանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» թեմայով, որը նվիրված է Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնաճնշողական քաղաքականությանը։ … Read more

Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում

Հունվարի 14-ին՝ ժամը 21։27-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը … Read more

Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ժաննա Անդրեասյանը, … Read more

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը հանձնվեցին Հայաստանին. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 14 Հունվար, 2026 16:36 Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։ Նիկոլ Փաշինյան

Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանական գերությունից այսօր Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանն այժմ հետազոտվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանին այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեսակցեցի Վագիֆին, ասաց, որ լավ է, ուրախ է, քանի որ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Նա այս պահին հետազոտվում է։ Գիտենք, որ Վագիֆը ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և մենք … Read more

8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

ԻՐԱՎՈՒՆՔ 14 Հունվար, 2026 20:32 Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանել ենք 10,000 դրամ: Այս մասին … Read more