Արտակ Դաշյանը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

36-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Leave a Comment