Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն Մարուքյան

Blog 16 Հունվար, 2026 20:10 Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին… Փաշինյանի վերարտադրման առաջին պատասխանատուն հենց այդ ուժը կլինի։

Հրդեհ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում

Հունվարի 16-ին, ժամը 01։26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 03:39-ին: Այրվել են տան (100 քմ) տանիքի մոտ 50 քմ հատվածը, բաղդադե առաստաղի … Read more

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք

16 Հունվար, 2026 20:05 WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը: Խնդրում ենք՝ • չպատասխանել նման … Read more

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ … Read more

Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահպանել մեդալը: Հինգշաբթի երեկոյան սոցիալական ցանցում Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին. «Մարիան ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակ իմ կատարած աշխատանքի համար»: Մաչադոն Թրամփի հետ … Read more

Նոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտե

 Ամենաընթերցված 16 Հունվար, 2026 20:03 Նոբելյան հիմնադրամի կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ «Մրցանակ շնորհող մարմնի կողմից մրցանակի շնորհման վերաբերյալ կայացված որոշման դեմ բողոքարկում չի կարող ներկայացվել, գրել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն պաշտոնական կայքում։ «Ստոկհոլմի և Օսլոյի մրցանակ շնորհող ոչ մի կոմիտե երբեք չի քննարկել մրցանակը … Read more

Կցանկանայի Սպերցյանին տեսնել առնվազն «Լացիոյում»․ Բայրամյան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խաղի մասին։ «Էդուարդ Սպերցյանի խաղն առանձնացել է դեռ փոքր տարիքից: Նա մեծ աշխատանքի շնորհիվ դարձավ «Կրասնոդարի» ավագը և թիմին օգնեց հասնել չեմպիոնության: Սպերցյանը Կրասնոդարի խորհրդանիշներից մեկն է, նրան սիրում է ամբողջ քաղաքը։ Այդ ամենը նա … Read more

Ուկրաինան խաղաղության խոչընդոտ չէ. Զելենսկի — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ։ Նա, ըստ էության, այսպես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Հենց ռուսական հրթիռները, ռուսական «շահեդները», Ուկրաինան ոչնչացնելու ռուսական փորձերն են հստակ ապացույցը, որ Ռուսաստանին բոլորովին պետք չեն համաձայնագրեր։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20–30 ժամ մնում են … Read more

Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան

16 Հունվար, 2026 19:56 Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, տնօրինությունը:   Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:   Հայաստանյայց … Read more

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ. Թրամփ

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Անդամների անունները, նրա խոսքով, շուտով կհայտարարվեն, բայց Թրամփը վստահեցրել է, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է որևէ տեղ: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Գազայում վերջերս նշանակված «Պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը»: Վաշինգտոնը Գազայում հայտարարել է հրադադարի երկրորդ փուլի … Read more