
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ։ Նա, ըստ էության, այսպես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «շահեդները», Ուկրաինան ոչնչացնելու ռուսական փորձերն են հստակ ապացույցը, որ Ռուսաստանին բոլորովին պետք չեն համաձայնագրեր։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20–30 ժամ մնում են առանց էլեկտրականության, և երբ ռուսական հարվածները միտված են մեր էներգետիկան և մեր ժողովրդին կոտրելուն, ճնշումը պետք է գործադրվի հենց Ռուսաստանի վրա։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս հարցում աջակցում են Ուկրաինային։ Մենք էապես կակտիվացնենք մեր դիվանագիտական աշխատանքը՝ թե՛ հրապարակային և պաշտոնական, թե՛ ոչ հրապարակային և ոչ պաշտոնական»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել պատերազմը, մինչդեռ «Ուկրաինան գործարքին ավելի քիչ է պատրաստ»։
Տես նաեւ` Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ